211652_close_icon
views-count4134 դիտում article-date 12:18 17-05-2014

Սկանդալային Կոնչիտան մայիսի վերջին կժամանի Մոսկվա

Այս տարվա եվրատեսիլյան հաղթող, սկանդալային Կոնչիտա Վյուրստը մայիսի վերջին կմեկնի Ռուսաստան: Ռուսական super.ru-ն գրում է, որ ռուսական փրոմութերները բանակցություններ են սկսել ավստրիացի մորուքավոր աստղի հետ և նրան Մոսկվայում ելույթով հանդես գալու հրավերք ուղարկել: Սպասվում է, որ արդեն մայիսի վերջին Եվրոպան գրաված Կոնչիտան կժամանի Ռուսաստան: Ներկա պահին քննարկվում են Կոնչիտայի ժամանման մանրամասները: Պարզվել է, որ նա Ռուսաստան կժամանի միայն որոշակի պայմանների դեպքում. երգիչ-երգչուհին պահանջել է Մոսկվայում իր տեղաշարժման ժամանակ անվտանգության ամբողջական ապահովել: «Մենք մտածեինք, որ լավ գաղափար կլինի Կոնչիտային Մոսկվա հրավիրելը: Իսկ ինչու՞ ոչ: Նա նույնպիսի հաղթող է, ինչպիսին մրցույթում հաղթած մյուս աստղերը: Որոշ պատգամավորներ և հասարակական գործիչներ բղավում են, թե մեր երկրում ատում են Վյուրստին: Սակայն ուշադրություն դարձրեք, որ նրա երգը iTunes-ի հիթ է դարձել, իսկ հանդիսատեսի քվեարկության ժամանակ ռուսական հեռուստադիտողը նրան 3-րդ տեղում է դասել»,-ասել է «Եվրատեսիլ»-ի երեկույթների փրոմոութոր Դմիտրի Մելնիկովը: Մելնիկովի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է Կոնչիտային 24-ժամյա անվտանգություն ապահովել: Կոնչիտան էլ հայտնել է, որ պատրաստ է որոշակի հոնորարի դիմաց երգել և այցելել հայտնի հեռուստաշոուներ, սակայն հոնորարի չափը դեռ չի քննարկվում: Վերջերս Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը դիմել էր ՌԴ Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն՝ Կոնչիտայի այցը Ռուսաստան արգելելու պահանջով, սակայն մերժում էր ստացել. նախարարությունում պարզաբանել էին, որ Թոմասը՝ նույն ինքը՝ Կոնչիտան, իրավունք ունի գտնվել Ռուսաստանում, քանի որ նրան վիզա չտրամադրելու հիմքեր չկան:

Նմանատիպ նյութեր