19155 դիտում
19:06 18-05-2014
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում. մեքենան ճանապարհից 50 մետր կողաշրջվելով հայտնվել է ձորում. կան զոհեր և վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի 35 DL 465 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս Քաղսի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին, այնուհետև արմատախիլ արել ծառը և կողաշրջվելով մոտ 50 մետր հայտնվել ձորակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազադանի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատը և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ինչպես նաև Հրազդանի բժշկական կենտրոնի անձնակազմը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմին Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սամվել Հովհաննեսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և շպրտվել էր մոտ 30 մետր և հավանաբար բոլորը վերադառնում էին կերուխումից, քանի որ ավտոմեքենայում հայտնաբերվել է կերուխումի անհրաժեշտ պարագաներ:
Քիչ առաջ հրշեջ փրկարարները ավտոմեքենան մեծ դժվարությամբ ձորից դուրս բերեցին և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվելու է ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)