211652_close_icon
views-count9336 դիտում article-date 16:26 20-05-2014

Գորիսում, ընտրությունները դեռ չմեկնարկած, Լիցկան հաղթանակ է տոնում. ևս 1 թեկնածու ինքնաբացարկ ներկայացրեց

Հունիսի 8-ին Գորիսի քաղաքապետի ընտրություններում թեկնածությունն առաջադրած Արա Բուդաղյանի ինքնաբացարկից հետո, ում եղբայրը սպանվել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ, ինքնաբացարկ է ներկայացրել նաեւ Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի հովանավորությունը վայելող Տիգրան Կարապետյանը: [b]SHAMSHYAN.com[/b]-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Մինչեւ այս պահը ընտրապայքարը շարունակում են անկուսակցականներ Հրայր Յոլյանը և Հանրապետական կուսակցության անդամ, Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն Վաչագան Ադունցը, ով վայելում է Սուրեն Խաչատրյանի հովանավորությունը: Հիշեցնենք, որ մինչեւ այդ, [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից հետաքրքրվել էր, թե նա հանդիպե՞լ է Արա Բուդաղյանի հետ, ինչին Ս. Խաչատրյանը պատասխանել էր, որ ինքը նրանց հետ հանդիպելու որևէ պատճառ չունի, սակայն բոլոր թեկնածուներն իրար հետ հանդիպել են, իսկ ինքնաբացարկ կայացնելու որոշումը Արա Բուդաղյանն ինքնուրույն է կայացրել: Միաժամանակ հավաստիացրել էր, որ ընտրություններն անցնելու են հանգիստ և խաղաղ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր