211652_close_icon

Առողջապահության նախարարը մտադիր է ընդլայնել համավճար պահանջող բուժծառայությունների ցանկը․ ՉԻ

views-count2942 դիտում article-date 09:04 21-05-2014
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Վերջերս առողջապահության, նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը չեղյալ էր հայտարարել պոլիկլինիկաներում համավճարի կիրառումը, սակայն նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի փոխանցմամբ նախարարը մտադիր է ընդլայնել այն բուժծառայությունների ցանկը, որոնց դիմաց հիվանդները ստիպված կլինեն պետության հետ համատեղ վճարել հիվանդանոցներում, հայտնում է «Ազատությունը»։ «Համավճարային ծրագրերը շարունակվելու են և ընդլայնվելու են, և դրանք լավ և գործուն գործիք են առողջապահության ֆինանսավորման մեջ, բայց ամբուլատոր, պոլիկլինիկական հաստատություններում այդ համավճարը չի տարածվի»,– ասել է Քրմոյանը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր