1212 դիտում
13:24 22-05-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Շառլ Ազնավուրի 90-ամյակի առթիվ
Հարգելի Շառլ Ազնավուր,
Սիրելի Վարպետ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի` 90-ամյակի առթիվ:
Տասնամյակներ շարունակ Դուք աշխարհին հիացնում եք եւ զարմացնում մեղեդու եւ բառի անկրկնելի համադրությամբ, Ձեր արվեստով մարդու մեջ` քաղաքացի, քաղաքացու մեջ` հայրենասեր, հայրենասերի մեջ` նվիրյալ դաստիարակելով, սիրելով ու սիրվելով:
Սիրելի Շառլ,
Դուք հայրենիքի եւ ծննդավայրի յուրահատուկ մեկտեղումն եք` ֆրանսիական անկրկնելի հմայքով եւ հայկական անհերքելի տաղանդով:
Ընդունեք, խնդրեմ, ջերմ շնորհավորանքերս եւ անկեղծ բարեմաղթանքներս ծննդյան հոբելյանի առթիվ: Առողջություն եւ շարունակական ստեղծագործական եռանդ Ձեզ, սիրելի հայրենակից
Նմանատիպ նյութեր
1990 դիտում
12:17 10-01-2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ
857 դիտում
18:14 18-12-2014
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ
Այս բաժնից
820 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին