2081 դիտում
09:04 24-05-2014
Արա Երնջակյանը դրական տարրեր է տեսնում ստալինյան բռնապետության մեջ․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Անկախ Հայաստանի մայրաքաղաք Երևանի ավագանու մեծամասնությունը շարունակում զբաղվել ստալինիզմի ռեաբիլիտացիայով, ինչից կարելի է ենթադրել, որ Միկոյանի արձան դնելու գաղափարը մտքի պատահական շեղում չէ` դա իշխանության մտածված ռազմավարության դրսևորումն է` հավանաբար, թելադրված «մաքսային հովերով»:
Ավագանու անդամ, ռեժիսոր Արա Երնջակյանը, որը մինչ այս, համենայնդեպս, իր ստեղծագործության մեջ տոտալիտարիզմի նկատմամբ համակրանք չէր դրսևորում, հիմա դրական տարրեր է տեսնում ստալինյան բռնապետության մեջ: Այստեղ, պետք է ընդունել, կա որոշակի տրամաբանություն` Միկոյանին արդարացնելու համար անհրաժեշտ է արդարացնել նաև Ստալինին:
Բայց ամենացավալին դա չէ: Ավելի ցավալի է մի մեկնաբանություն, որը քննարկման ժամանակ գրել է մի երիտասարդ` ըստ երևութին, ընդդիմադիր հայացքներ ունեցող: Ըստ նրա, եթե Ստալինը ավելի շատ մարդ գնդակահարեր, Հայաստան երկիրն այս օրի չէր լինի: Այսինքն` կարգուկանոնը, կոռուպցիայի բացակայությունը, իշխանավորների լեգիտիմությունը պայմանավորված է նախկինում` Ստալինի ժամանակ գնդակահարված մարդկանց քանակով: Որքան շատ գնդահարվեին, այնքան մեծ կլիներ հիմա հանցագործ տարրերի վախը:
Դա ոչ միայն տվյալ երիտասարդի, այլև, ենթադրում եմ, նաև նրա ծնողների և պապերի տեսակետն է: Իբր օրինականությունը պետք է հաստատվի «երկաթե բռունցքի» վախից»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
919 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1768 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»