211652_close_icon
views-count2107 դիտում article-date 10:54 24-05-2014

ՀՀ մարզերի մի շարք համայնքներ գյուղմթերքի իրացման խնդրի առաջ են կանգնած․ Ժողովուրդ

«Տևական ժամանակ է, ինչ ՀՀ մարզերի մի շարք համայնքներ գյուղմթերքի իրացման խնդրի առաջ են կանգնած: Գյուղացիները չեն կարողանում նույնիսկ իրենց բերքի ինքնարժեքը ստանալ: Վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքների բնակիչներ ստիպված են եղել իրենց կարտոֆիլը վաճառել գյուղ գնացած վրացիներին: Ապրիլ և մայիս ամիսներին Ավստրիայից, Բելգիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Շոտլանդիայից և Չեխայից մեր հանրապետություն է մտել 1960 տոննա սերմացու կարտոֆիլ: Իսկ Հայաստանից ապրիլ և մայիս ամիսներին 6 հազար 923 տոննա կարտոֆիլ է արտահանվել Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր