ՀՀԿ ողջ էլիտան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում է
Այսօր՝ մայիսի 24-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է գումարել իր 15-րդ համագումարը:
Համալիրը մարդաշատ է: Արդեն ժամանել են ՀՀԿ-ական նախարարները, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, գեներալներ՝ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:
Սակայն այլ կուսակցությունից հրավիրյալներ չկան: ՀՀԿ-ականների հոսքը համալիր դեռ շարունակվում է: