211652_close_icon
views-count10406 դիտում article-date 18:00 24-05-2014

Աշխարհի 10 ամենաթանկ հյուրանոցները՝ ըստ Forbes-ի. ֆոտոշարք

Ամեն տարի հյուրանոցային բիզնեսով զբաղվող ընկերություններից լավագույններն արժանանում են World Luxury Hotel Awards (WLHA) մրցանակին: Հաղթող ճանաչվող ընկերություններն ընտրվում են ազգային և համաշխարհային մակարդակներում հյուրանոցների հյուրերի և ոլորտի փորձագետների կողմից անցկացված քվեարկությամբ՝ հիմք ընդունելով սպասարկման որակը: 2013 թվականին այս մրցանակաբաշխությանը 87 երկրից մասնակցել է ավելի քան 1000 հյուրանոց: Աշխարհի լավագույն հյուրանոցները ընտրվում էին 44 կատեգորիաներում՝ «լավագույն լյուքս հյուրանոց»-ից մինչև «լավագույն դիզայն ունեցող պրեմիում դասի» հյուրանոց: Forbes-ը ներկայացրել է հաղթողների լավագույնը տասնյակը. 1. Լավագույն առողջարանը ծովափին The Sarojin, Կաո Լակ, Թաիլանդ [img]/ups/images/0420515001400918269340544.jpg[/img] Հյուրանոցը գտնվում է Թաիլանդի արևմտյան ծովափին` Կաո Լակ առողջարանային քաղաքում: Հյուրերի համար կազմակերպվում են արշավներ դեպի ջունգլի, էքսկուրսիաներ, ձկնորսություն, զանազան խաղեր, առաջարկվում են նաև յուրահատուկ մերսման ծառայություններ: 2. Հյուրանոց՝ լավագույն տեսարանով The Torch Doha Դոհա, Քաթար [img]/ups/images/0846660001400918232949613.jpg[/img] Ջահանման այս հյուրանոցը գտնվում է Դոհա (Քաթար) քաղաքի Aspiae աշտարակում: 318 մետրանոց շինության տանիքում տեղակայված է հյուրանոցի լողավազանը, որտեղից կարելի է տեսնել ողջ քաղաքը: 3. Լավագույն դիզայնով հյուրանոց AJ Jasra Boutique Hotel Դոհա, Քաթար [img]/ups/images/0848554001400918186334689.jpg[/img] Այս մրցանակակիրը գտնվում է Քաթարի մայրաքաղաք Դոհայի հենց սրտում: Հեղինակավոր մրցանակին հյուրանոցն արժանացել է արևելյան ոճով ձևավորման համար: 4. Լավագույն «խրճիթանման» հյուրանոցը Masai-Mara Նայրոբի, Քենիա [img]/ups/images/0183774001400918143656544.jpg[/img] Այս բարձրակարգ հյուրանոցը գտնվում է Մասայի-Մարա արգելանոցում՝ ծովի մակարդակից 1617 մետր բարձրության վրա: Այնտեղ հասնելու համար հարկավոր է ավտոմեքենայով կտրել-անցնել 240 կմ դժվարանցանելի ճանապարհ: 5. Գոլֆի դաշտով լավագույն հյուրանոց Pan Pacific Nirwana Bali Resort Ինդոնեզիա [img]/ups/images/0777774001400918099638441.jpg[/img] Հյուրանոցը գտնվում է Հնդկական օվկիանոսի ափին՝ ժայռի վրա: Հյուրանոցը նախատեսված է գոլֆի սիրահարների համար: Հյուրանոցի 1,3 քմ կիլոմետր տարածքը զբաղեցնում են գոլֆի դաշտերն ու հսկայական 5 լողավազանները: 6. Լավագույն հյուրանոցը անապատում Qasr Al Sarab Desert Resort by Anantara ԱՄԷ [img]/ups/images/0237342001400918056332718.jpg[/img] Հյուրանոցը գտնվում է Աբու-Դաբիից 200 կմ հեռավորությամբ գտնվող Լիվա անապատում: Այն դղյակի տեսք ունի, սակայն հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Հյուրանոցի ժամանակակից ապակե դռները բացելիս միանգամից հայտնվում ես ավազների մեջ: 7. Լավագույն «մեկուսացված» առողջարան Santhiya Resort & Spa-Koh Yao Yai Կո Յո Յայ կղզի, Թաիլանդ [img]/ups/images/0698330001400917918530452.jpg[/img] Հյուրանոցը գտնվում է հեռավոր Կո Յո Յայ կղզում, հագեցած է ժամանակակից սարքավորումներով և ապահովում է կատարյալ «մեկուսացված» հանգիստ: 8. Լավագույն քաղաքամերձ հյուրանոց Դոնեգոլ, Իռլանդիա Lough Eske Castle [img]/ups/images/0292374001400917861628972.jpg[/img] Իռլանդական 2000 բնակիչ ունեցող փոքրիկ Դոնեգոլ քաղաքում սա միակ հյուրանոցն է: Այն 1860 թվականին կառուցված դղյակ է, որը վերածվել է հյուրանոցի: 9. Լավագույն հյուրանոցը մասնավոր կզղու վրա Coco Privé Kuda Hithi Island Կուդա-Հիթի կղզի, Մալդիվներ [img]/ups/images/0599844001400917795890198.jpg[/img] Կուդա-Հիթին Մալդիվների ամենափոքր մասնավոր կղզին է: Այստեղ տեղակայված հյուրանոցն ունի 6 վիլլա, որոնցից յուրաքանչյուրը տեղավորում է առավելագույնը 12 հյուրի: 10. Լավագույն լյուքս համարներով հյուրանոցը Indigo Pearl Resort Պհուկետ, Թայլանդ [img]/ups/images/0726608001400917746110115.jpg[/img] Այս հյուրանոցը տեղակայված է Նայ Յանգ գեղատեսիլ լողափում: Հյուրանոցն ունի իր խոհարարական դպրոցը, գրադարանը և դիզայներական հուշանվերների թանգարանը: Նման հեքիաթային հանգստի մասին երազում են բոլորը, իսկ երազանքներն իրականանալու հատկություն են: Շքեղ հանգիստն արդեն հասանելի է նաև Հայաստանում` [url=http://biglemon.am/hy/golden-palace-tsaghkadzor-nomera-so-skidkoy]http://biglemon.am/hy/golden-palace-tsaghkadzor-nomera-so-skidkoy [/url]

Նմանատիպ նյութեր