5214 դիտում
01:21 25-05-2014
Մադրիդի «Ռեալ»-ը` Չեմպիոնների լիգայի 10-ակի գավաթակիր. տեսանյութ
Վերջապես հայտնի դարձավ Չեմպիոնների լիգայի 2013/2014 մրցաշրջանի խաղարկության հաղթողի անունը: Իր պատմության ընթացքում 10-րդ անգամ բաղձալի տիտղոսին տիրացավ Մադրիդի «Ռեալ»-ն, որը վճռորոշ մենամարտում հերոսական և դրամատիկ պայքարում պարտության մատնեց Մադրիդի «Ատլետիկո»-ին: Խաղի հաշիվը բացվեց 36-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Դիեգո Գոդինը: Խաղի մնացած ժամանակահատվածում «Ռեալ»-ը մեծ ջանքեր գործադրեց պարտությունից խուսափելու համար և վերջապես հասավ իր նպատակին: Խաղի հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ 3-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Սերխիո Ռամոսը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ «Ռեալ»-ը մեկ գլուխ բարձր գտնվեց իր մրցակցից: Բեյլի, Մարսելոյի և Ռոնալդուի գոլերից հետո «Ատլետիկո»-ն վերջնականապես վայր դրեց իր զենքերը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը պատվավոր գավաթը նվաճել էր 2002 թվականին:
[b]«Ռեալ» - «Ատլետիկո»` 4:1[/b]
Գոլ` Ռամոս 90+3', Բեյլ 110’, Մարսելո 118’, Ռոնալդու (11մ) 121’ - Գոդին 36'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3037 դիտում
01:31 17-04-2014
Մադրիդի «Ռեալ»-ը` Իսպանիայի գավաթակիր. տեսանյութ
2305 դիտում
01:36 19-03-2014
Մադրիդի «Ռեալ»-ն ու «Չելսի»-ն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում են. տեսանյութ
Այս բաժնից
1408 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1210 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1774 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում