841 դիտում
15:33 25-05-2014
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները սփյուռքի նախարարությունում էին
Մայիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
Ողջունելով ներկաներին՝ Հ. Հակոբյանն ասաց. «Հայաստան հիմնադրամը մեր նորանկախ պետականության կարևոր ձեռքբերումներից է, մի զորավոր ցանց, որը մեծապես նպաստում է համահայկական խնդիրների լուծմանը: Ձեր նվիրումի ու ակտիվության շնորհիվ հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը, նպաստում Հայաստանի ու Արցախի բարեկարգմանը, իրականացնում է բազում ազգաշահ ծրագրերի շարունակականությունը»:
Նախարար Հ. Հակոբյանը ներկայացրեց գերատեսչության հնգամյա գործունեությունը և իրականացրած ծրագրերը, նա հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին կոչ արեց առաջիկայում առավել արդյունավետ համագործակցել, նպաստել համայնքների ներգրավվածության ընդլայնմանը Սփյուռքի նախարարության ծրագրերում:
Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ձեռնարկները տեսաշարով ներկայացրեց ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վարչության գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա շնորհակալություն հայտնեց հանդիպումը կազմակերպելու համար և ներկայացրեց համագործակցության հետագա հնարավորություններն ու դրանց հետ կապված խնդիրները: Ա. Վարդանյանը կարևորեց սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության հետ համատեղ իրականացրած ծրագրերը և առաջիկա անելիքները:
Իրենց դիտարկումներն ու մտահոգությունները ներկայացրեցին և առաջարկություններով հանդես եկան Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները:
Ամփոփելով հանդիպումը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց հիմնադրամի կենտրոնական և տեղական մարմիններին միանալ նախարարության կողմից ձևավորած տեղեկատվական դաշտին, պարբերաբար տրամադրել իրենց կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ, համագործակցել ազգային ներուժի համախմբման ու արդյունավետ կիրառման և այլ համահայակական նշանակության ծրագրերի իրականացման գործում:
Վերջում տեղի ունեցան քննարկումներ:
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
17:59 26-05-2014
Բակո Սահակյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
902 դիտում
14:28 27-05-2015
Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»