211652_close_icon
views-count2139 դիտում article-date 22:26 26-05-2014

Ինչպե՞ս օգտվել հարկերի վերադարձի` Tax free համակարգից. տեսանյութ

Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիները երկրում ձեռք բերած ապրանքների համար վճարած ԱԱՀ-ն մեկնելիս հետ կստանան: Հայաստանում մարտից մեկնարկած Tax free համակարգը գործում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններից գնումներ կատարելու դեպքում: Համակարգից հնարավոր է օգտվել, եթե ձեռք բերված ապրանքի համար առկա է Tax free invoice կամ ՀԴՄ Tax free հաշիվ և կտրոն, եթե միևնույն խանութից մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը գերազանցել է 100 հազար դրամը,իսկ ԱԱՀ-ն` 16 670 դրամը, և եթե ապրանքը չի օգտագործվել մինչև արտահանումը: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28565]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր