211652_close_icon
views-count2221 դիտում article-date 08:41 28-05-2014

Բաղրամյանի ալրաղացը թանկացրել է թողարկվող ալյուրի գինը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Բաղրամյանի ալրաղացը թանկացրել է թողարկվող ալյուրի գինը: Դեռ անցյալ շաբաթ ալյուր չէր առաքվում խանութներ, առաքիչները սա բացատրում էին մոտալուտ թանկացումով: Այդ օրերին Բաղրամյանի ալրաղացից թանկացման մասին լուրերը հերքում էին: Ընկերության պահակային ծառայության պետ Եղիշե Գրիգորյանը «ՀԺ»-ին ասել էր, որ ալյուրի արտադրության ինքնարժեքի վրա ազդող որևէ նոր գործոն ի հայտ չի եկել, հետևաբար «այդ խոսակցությունները անհիմն են»: Եվ այնուամենայնիվ, արդեն մի քանի օր է, ընկերության առաքիչները ալյուրը խանութներին են մատակարարում արդեն թանկ գնով: Մասնավորապես՝ 2 կգ-անոց փաթեթով ալյուրը խանութներին է հասցվում 600 դրամով նախկին 550-ի փոխարեն, խանութում վաճառքի գինը 650 դրամ է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր