2480 դիտում
10:17 28-05-2014
Ուջանում և Աշտարակի մի քանի այլ գյուղերում քաոս է տիրում․ Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «Ուջանում և Աշտարակի մի քանի այլ գյուղերում քաոս է տիրում։ Հայտարարություն են տարածել, թե վարունգ, պոմիդոր եւ այլ բանջարեղեն իզուր չաճեցնեն, քանի որ ամռանը ջուրը 20 օրով կտրելու են։ Ավելին, միեւնույն ժամանակ պահանջում են 1 տարվա ջրի գումարը՝ արդեն իսկ խուճապի մեջ հայտնված գյուղացիներից։ Ինչպես ասում են՝ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում», եւ սա էլ քիչ էր՝ գյուղացիներից շատերը ստիպված են եղել դեղձի, նռան, թզի ծառերը կտրել, քանի որ ցուրտը տարել է։ Մարդիկ միակ ելքը տեսնում են արտագաղթելու մեջ՝ նշելով. «Այլապես պիտի մնանք պարապ ու սոված»։ Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Արագածոտնի մարզպետը, եւ գյուղերն ինչո՞ւ են կանգնել նման խնդրի առաջ, «Իրավունքը» հետաքրքրվեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից։
Չկա այդպիսի բան, ինչպե՞ս կարող են ցուցանակ փակցնել, թե 20 օր ջուր չի լինելու։ Նախապես էլ, ջրի գումարները չեն հավաքվում։ Ես անմիջապես այսօր այդ հարցը կքննարկեմ ու կուսումնասիրեմ խնդիրը։ Ես առաջին անգամ եմ լսում այդպիսի բան»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1627 դիտում
09:31 02-09-2023
«Հին» դոլարները բանկերը չեն վերցնում. քաոս է տիրում․ «Ժողովուրդ»
4846 դիտում
22:47 29-09-2016
Երևանում, Գյումրիում և Ուջանում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնը
Այս բաժնից
961 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1237 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2521 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ