1281 դիտում
11:00 28-05-2014
Աբխազիայի ընդդիմությունը հայտարարել է, որ պատրաստվում է իշխանությունն իր ձեռքը վերցնել
Աբխազիայի ընդդիմադիր առաջնորդներից մեկը՝ Ռաուլ Հաջիմբան, հայտարարել է, որ Հասարակական կուսակցությունների և շարժումների համակարգող խորհուրդն իր վրա է վերցնում ինքնահռչակ հանրապետության ժամանակավոր կառավարումը:
Ավելի վաղ BBC-ն հայտնել էր, որ ընդդիմությունը Աբխազիայի ղեկավար Ալեքսանդր Անկվաբից հրաժարական է պահանջել: Մայիսի 27-ի երեկոյան ընդդիմությունը ներխուժել էր վարչական շենքը և առանց դիմադրության գրավել այն: Դրան հաջորդեցին Սուխումիում բազմահազարանոց ցույցերը: Հաջիբան իր կողմնակիցներին ծխնդրել էր չհեռանալ վարչական շենքի մոտից և հայտարարել Աբխազիայի կառավարումը ժամանակավորապես իր ձեռքը վերցնելու մասին:
Միևնույն ժամանակ ITAR TASS-ը հայտնում է, որ Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Նուգզար Ախուբան տեղի ունեցածը հեղաշրջման փորձ է որակել:
Նմանատիպ նյութեր
1783 դիտում
18:53 01-05-2014
Ջոն Քերին հայտարարել է, որ պատրաստվում է դադար վերցնել
1821 դիտում
09:01 08-05-2014
Ռուսաստանը ցանկանում է իր ձեռքը վերցնել նաև Հայաստանի քաղաքացիական դաշտը․ Ժողովուրդ
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
937 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
886 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը