3961 դիտում
18:26 28-05-2014
Կարող ենք Մայիսի 28-ը դարձնել անկախության համար պայքարը փառաբանող իրական տոն. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հերոսների անմահ հոգիներն այսօր մեզ հորդորում են չնահանջել, չթուլանալ: «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսում կարգ հաստատելու»:
Արամ Մանուկյանի մայիսքսանության այս հորդորը անկախության գաղափարախոսության ակնյունաքարն է: Նրա և մեր պապերի դարավոր երազանքն այսօր իրականացել է: Հայաստանն անկախ ու կայացած է, որը պետք զարգացնել ու հզորացնել: Դա հնարավոր է, որովհետև քաղաքացին այսօր գիտակցում է, որ ինքն է երկրի անվտանգության երաշխավորը, հայրենիքի զինվորը, ներսում կարգ հաստատողն ու ճակատը պաշտպանողը:
Իսկ Մայիսի 28-ն այն տոնն է, երբ կարող ենք փառք տալ հերոսներին, որ մեր արյան մեջ ներարկեցին ազատ ապրելու անընկճելի կամքը: Կարող ենք հիշել մայիսյան պանծալի հաղթանակները, որոնք ի ցույց աշխարհի հաստատեցին մեր՝ պետություն ունենալու իրավունքը: Կարող ենք Մայիսի 28-ը դարձնել անկախության համար պայքարը փառաբանող իրական տոն, որպեսզի աշխարհում ոչ ոքի մտքով չանցնի, թե կարող է խլել մեզնից մեր երկիրը:
Եվ վերջապես, Մայիսի 28-ին կարող ենք փառք տալ Աստծուն, որ ժողովրդի ֆիզիկական գոյությունը երաշխավորող իրական, շոշափելի պետություն-հայրենիք ունենք»:
Նմանատիպ նյութեր
2803 դիտում
12:36 22-01-2014
Հերոսի մահը դարձնել «վերլուծությունների» և «եզրակացությունների» թեմա` անթույլատրելի է. Վահե Ղազարյան
4311 դիտում
18:44 11-08-2014
Մենք գիտենք, ով ենք մենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում․ Վահե Ղազարյան
7211 դիտում
10:48 25-07-2017
Փաստերի հետ գործ ունեցող վերլուծական միտք չկա, կա «քլնգող» կամ «փառաբանող» միտք. «Առավոտ»
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին