1511 դիտում
10:54 29-05-2014
Երևանում տեղի կունենա օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների արտակարգ հավաք․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, հունիսի սկզբներին Երևանում տեղի է ունենալու օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների արտակարգ հավաք:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ բոլոր դեսպաններին հրահանգված է ներկայանալ Երևան: Չի բացառվում, որ պատճառը Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ է կապված, որպեսզի դեսպաններին հանձնարարեն՝ այս գլխից ակտիվ լոբբիստական աշխատանքներ իրականացնել:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ասաց. «Նման հավաքներ պարբերաբար կազմակերպվում են: Դրանց ավարտին հրապարակվում է տեղեկատվություն»: Մեր ճշտող հարցին, թե, այնուամենայնիվ նման միջոցառում լինելու է, թե ոչ, Բալայանը նշեց. «Նման կարգի միջոցառումների մասին նախօրոք տեղեկացնում ենք»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2029 դիտում
21:39 11-05-2016
Դիմում է ներկայացրել՝ երկարացնելու կեղծ անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»