1541 դիտում
11:20 29-05-2014
Միկոյանի արձանը պատրաստ է, իսկ Արեյանն ասում է՝ դեռ նախագիծը չկա. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. ««Այսօր ես տեսա նրան՝ ընկեր Միկոյանին: Նրա` 1,60 սմ-անոց բրոնզակոփ կիսարձանը (полуфигура) կանգնած էր Երեւանի «Կռազի պարկում»: Ձուլարանի մետաղյա ու ծանր դռներն այնքան արագորեն փակվեցին, որ տեսախցիկը չկարողացավ ֆիքսել հերոսին: Բայց հերոսը կա: Նա կանգնած էր բազում «Կռազ» մեքենաների կմախքների հարեւանությամբ, Երեւանի արվարձանային աղքատության շունչը կրող մի թաղամասում բացված ձուլարանում:
Անաստաս Միկոյանի արձանի վրա աշխատել են երեք հոգի՝ ձուլող վարպետը, բանվորը եւ տեխնիկական աշխատանքներին հետեւող քանդակագործը: Մինչ նրանք առավոտյան վերջին աշխատանքներն էին կատարում արձանի վրա, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նույն պահին ԱԺ֊ում հայտարարում էր. «Թե արձանը երբ կտեղադրվի` հայտնի չէ, չեմ կարող ասել: Ֆինանսավորման աղբյուրը եւս պարզ չէ, էսքիզային նախագիծ դեռ չկա»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3484 դիտում
16:42 07-05-2014
Բաց նամակ՝ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու մասին Երևանի ավագանու որոշման դեմ
2830 դիտում
09:47 15-05-2014
Միկոյանի արձանը Երևանում կանգնեցնելու գաղափարը անհասկանալի և անբարոյական է. ՀԺ
2311 դիտում
09:58 16-05-2014
Միկոյանի արձանը՝ որպես հաղթաթուղթ Ադրբեջանի ձեռքին․ ՉԻ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»