211652_close_icon
views-count20947 դիտում article-date 11:28 29-05-2014

Նոր «բանդա» է վնասազերծվել, որի անդամները խոստովանել են, թե իրենք են կատարել 2011թ-ին վնասազերծված «բանդային» մեղսագրվող պաշտոնյաների տների թալանը

Երեւանում նոր «բանդա» է վնասազերծվել, որի անդամները խոստովանել են, որ 2011թ-ին «բանդային» վերագրվող գողություններն իրենք են կատարել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտյուշա Հակոբյանի հայրը` «Գառնիի Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը: Նրա խոսքով, այդ «բանդան» շաբաթներ առաջ է վնասազերծվել, և նրա անդամները խոստովանել են նաեւ, որ 2011թ-ին վնասազերծված «բանդային» վերագրվող գողություններն էլ են իրենք կատարել: «Հիմա չեն տարածում, որ, ոնց որ ասում են՝ չխայտառակվեն»,- ասաց Սուրիկ Հակոբյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ հավանաբար դա է պատճառը, որ դատերն այդքան հետաձգվում են: «Երեւի փորձում են հասկանալ, թե ինչ կարող են անել: Բա մենք այս 3 տարի է, այդքան ասացինք, որ մեր երեխաները մեղավոր չեն, փնտրեք իրական հանցագործներին: Դուք գիտե՞ք այս անհիմն մեղադրանքի հետևանքով քանի ընտանիք կործանվեց, քանիսը մահացան ու քանիսի առողջությունը քայքայվեց, քանի ծնող, չդիմանալով վշտին, մահացավ, քանի երեխա առանց ծնող մնաց: Հիմա սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի, բայց հուսով ենք, որ արդարությունը կհաղթանակի»,- ավելացրեց Սուրիկ Հակոբյանը: Ինչ վերաբերում է Արտյուշա Հակոբյանի առողջականին, Սուրիկ Հակոբյանը նշեց, որ որդին հիմա լավ է: Ավելի վաղ նա [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր որդուն՝ Արտյուշա Հակոբյանին, մեկուսարանում թունավորել են: «Որդուս մինչեւ վերջին` երեկվա դատավարությունը, 1 ամիս առաջ եմ տեսել. Նորմալ, առողջ մարդ էր: Երեկ, երբ տեսա, 13-14 կիլոգրամ նիհարել էր: Ինքնազգացողությունն էլ է վատ: Գույնը՝ սեւացած, կապտած, իսկ ինքը ահավոր թույլ է: Բա չեն թունավորել, ի՞նչ են արել: Բեզպրեդելի երկիր ա»,- ասել էր Սուրիկ Հակոբյանը: Իսկ ավելի ուշ պարզվել էր, որ Արտյուշա Հակոբյանը խպիպ (зоб) ունի: [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ Եզդի Ճակոյի քրոջ որդին` «Բանդայի» գործով անցնող 20-ամյա Քյարամ Ամոյանը, խելագարվել է: Իսկ նրա հայրը վշտից մահացավ: Հիշեցնենք նաեւ, որ ոստիկանության կողմից վնասազերծված բանդայի անդամ Արման Դալլաքյանը` «Կոլոտ Արման» մականունով սեպտեմբերի 6-ին անհասկանալի հանգամանքներում մահացավ դատապարտյալների հիվանդանոցու: Ավելի վաղ տեղեկացրել էինք նաեւ, որ 2011 սեպտեմբերի 23-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց 16 անձ: Iսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ: Ավելի ուշ 16 ձերբակալվածներից 10-ը ազատ արձակվեցին: Հիշեցնենք, որ նրանց էր մեղսագրվում, օրինակ, նախկին ԱԺ պատգամավոր Նապալիոն Ազիզյանի տան գողությունը: Ըստ մեղադրանքի՝ 2011թ-ի օգոստոսի 21-ին՝ ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել էին նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը ու, զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6 նկարներ` դիմել են փախուստի:Եվ մի շարք այլ պաշտոնյաների տներ: Այնինչ` «բանդայի» բացահայտումից հետո. հոկտեմբերի 3-ին կողոպտեցին Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի բնակարանը, որը գտնվում էր Բարբյուս փողոցում։ Տեխնիկական միջոցներով բացելով դռան փականը՝ գողացել էին ոսկյա զարդեր եւ փող։ Գողության պահին բնակարանում մարդ չի եղել։ Այդ գործով առայժմ ձերբակալվածներ չկան։ Դրանից առաջ դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ, հետնամասի դուռը բացելով՝ մուտք էին գործել «Նոյ» թաղամասի առանձնատներից մեկը, որը պատկանում է հայտնի գործարար Սասուն Առաքելյանին, ու հափշտակել ոսկյա զարդեր։ Այս գործով նույնպես ձերբակալվածներ չկան: Դեկտեմբերի 4-ին էլ թալանել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տեղակալ Արմեն Դանիելյանին պատկանող «Սենատոր» սուպերմարկետը, որը գտնվում է Երեւանի Էրեբունի վարչական շրջանում` Դիմիտրով փողոցում, որը դեկտեմբերի 4-ի կեսգիշերային կողոպուտից հետո փակ է: Ավելին` սեփականատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, ոչ հերքել, ոչ հաստատել էր այս ինֆորմացիան, հայտարարելով, թե ինքը սուպերմարկետ չունի: Պատրաստեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր