Դոնեցկի օդանավակայանի մարտերի ընթացքում գրանցվել է 33 զոհ
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը հայտնել է, որ Դոնեցկի օդանավակայանի մոտ զոհված կամավորներից 33֊ը ռուսներ էին։ Այս մասին գրում է RIA Novosti֊ն։
«Զոհվածների բոլորի ինքնությունը պարզվել է։ Այսօր 33 մարդու դի փոխանցվել է հարազատներին»,֊ ասել է Բորոդայը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Դոնեցկի օդանավակայանի մոտակայքում մարտերի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։