2580 դիտում
10:20 30-05-2014
Պուտինը շնորհավորել է Ալիևին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ էր հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հանրապետության օրվա առթիվ:
Արդյո՞ք դիվանագիտական էթիկան չի պահանջում, որ նման դեպքերում պետք է պահպանել հավասարությունը և ՀՀ-ին ևս շնորհավորել Հանրապետության օրվա առթիվ, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանն ասաց. «Շնորհավորանք կար, թե չէ, դրանից պետք չէ եզրակացություն անել, որ ռազմավարական գործընկեր չէ»:
Ռուսամետությամբ հայտնի պատգամավոր Արտաշես Գեղամյանն էլ, ի պատասխան հարցին, թե այս իրավիճակը չի խոսում ՀՀ ձախողված արտաքին քաղաքականության մասին, նշեց. «Ընդհակառակը՝ փայլուն արտաքին քաղաքականություն է»: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ արդարացրեց Պուտինին՝ ասելով, թե ՌԴ նախագահը շնորհավորում է պետությունների անկախության օրը, այդ իսկ պատճառով նախօրեին նա շնորհավորել է Ադրբեջանին: Մեր զրուցակիցը նշեց, որ ՀՀ-ի անկախության օրը’ սեպտեմբերի 21-ին, Վ. Պուտինը շնորհավորել է»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
7708 դիտում
13:29 24-12-2017
Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ՝ անվանելով նրան Ռուսաստանի իսկական բարեկամ
4152 դիտում
12:35 04-04-2022
Պուտինը շնորհավորել է Ալիևին
1448 դիտում
14:53 24-12-2022
Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա առթիվ
Այս բաժնից
2224 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1651 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1459 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»