211652_close_icon
views-count1364 դիտում article-date 11:27 30-05-2014

Օբաման միայնակ ճաշել է Հիլարի Քլինթոնի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մայիսի 29֊ին Սպիտակ տանը միայնակ ճաշել է նախկին պետքարտուղար, հաջորդ նախագահական ընտրությունների հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։ Սպիտակ տանը առանց մանրամասնելու միայն նշել են, որ նախագահն օրվա երկրորդ կեսին Սպիտակ տանը ճաշել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որը կրել է ոչ պաշտոնական բնույթ։ Նշենք, որ Հիլարի Քլինթոնը դեռ չի հայտնել նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին, ԱՄՆ֊ի բնակչության 50 տոկոսը վստահ է, որ 2016֊ի ընտրությունների նոր նախագահը Հիլարի Քլինթոնն է։

Նմանատիպ նյութեր