211652_close_icon
views-count1260 դիտում article-date 01:15 31-05-2014

Արթուր Պետրոսյանը միացավ Հայաստանի հավաքականին

Մայիսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումը Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ: Այսօր Հայաստանի ազգային հավաքականին միացավ նաև Արթուր Պետրոսյանը, ով ինչպես հայտնի է, նույնպես համալրել է մեր հավաքականի մարզչական շտաբը և կօգնի թիմին նախապատրաստվել Ալժիրի և Գերմանիայի հավաքականների հետ հանդիպումներին: Նախկինում հայտարարվել է, որ Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը տեղի կունենա Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում, սակայն մարզումային ծրագրում տեղի ունեցավ փոփոխություն, և թիմն անցկացրեց մարզումը Կրանս-Մոնտանայում: Հիշեցնենք որ, Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին՝ ժամը 20:00-ին, Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր