Ջրասուզակները Ռուսաստանում վթարված ուղղաթիռ 3 ուղևորների դի են հայտնաբերել
Ռուսաստանի Մուրմանսկի մարզում գտնվող լճում ջրասուզակները հայտնաբերել են Ми-8 ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված 3 ուղևորների մարմիններ, հողորդում է Ռիա Նովոստի, հղում անելով ԱԻՆ մամուլի ծառայությանը:
«Հայտնաբերվել է 3 դի: Աշխատանքները շարունակվում են», -ասվում է հաղորդագրությունում:
Տեղում աշխատում է խումբ՝ 7 ջրասւոզակներից կազմված:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Մուրմանսկի մարզում Տերսկի շրջանում լճում փրկարարները հայտնաբերել էին վթարի ենթարկված Ми-8 ուղղաթիռը:
Նախնական տվյալներով, նրա մեջ են եղել տեղացի պաշտոնյաներ: Վթարից հետո ողջ մնացած 2 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: