211652_close_icon
views-count1789 դիտում article-date 20:46 02-06-2014

Ռմբակոծման հետևանքով Լուգանսկում նախարար է զոհվել

Լուգանսկի աշխարհազորայինները հայտարարել են Լուգանսկի հարավում իրենց ուղղությամբ իրականացվող ռմբակոծությունների մասին։ ««Мирный» թաղամասում ուժեղ ռմբակոծություններ են ընթանում։ Կրակում են ոչ միայն ինքնաձիգերից, այլ նաև հրետանիներից»,֊ տեղեկացրել են ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության մամլո ծառայությունում։ Նշվում է, որ Լուգանսկի երկնքում Ուկրաինայի ԶՈՒ֊ի ինքնաթիռներ են թռչում, որոնցից մեկը ռմբակոծել է վարչական շենքը: Ռմբակոծման հետևանքով 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Լուգանսկի վարչապետ Վասիլիյ Նիկիտին հայտնել է, որ ռմբակոծման հետևանքով զոհվել է առողջապահության նախարար Նատալյա Արխիպովը: Ինպես փոխանցում է Ռիա Նովոստին, նա ռմբակոծման պահին գտնվել է շենքի տուժած հատվածում և զրուցել մի կնոջ հետ: Ըստ տեղեկությունների կա 7 մահացած:

Նմանատիպ նյութեր