3436 դիտում
09:42 03-06-2014
Ուղևորություն դեպի Մայնց` Գուտենբերգի հայրենիք կամ Գերմանիայի գինեգործության մայրաքաղաք. տեսանյութ, ֆոտոշարք
Ինչպես հայտնի է հունիսի 6-ին Գերմանիայի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականները բարեգործական-ընկերական հանդիպում կանցկացնեն: Այս կապակցությամբ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) ֆան ակումբը ուղևորություն է կազմակերպում դեպի Ֆրանկֆուրտ և Մայնց: Գերմանիա մեկնող երկրպագուներին առաջարկում ենք համառոտ կերպով ծանոթանալ [url=https://www.google.ru/maps/place/%D0%9C%D0%B0%D0%B9%D0%BD%D1%86/@50.0203454,8.2772062,12z/data=!4m2!3m1!1s0x47bd912e33df1379:0x422d4d510db1ba0]Մայնց[/url] քաղաքին, որտեղ տեղի է ունենալ խաղը:
Մայնց քաղաքը հանդիսանում է Ռեյնլանդ-Պֆալց շրջանի մայրաքաղաքը: Այն համարվում է Գերմանիայի խոշորագույն մեդիակենտրոններից մեկը, որտեղ պահպանվել են հռոմեական կայսրության ժամանակից մնացած բազմաթիվ հուշակոթողներ: Այստեղ գերմանացի գյուտարար Յոհան Գուտենբերգը հայտնագործեց ժամանակակից գրքի տպագրության տեխնիկան: Մայնցը արդարացիորեն հպարտանում է իր 2000 ամյա մշակությային հարուստ ժառանգությամբ: Բացի այդ այստեղ պահպանվել են հնագույն գինեգործության ավանդույթները, ինչը քաղաքին ավելի գրավիչ է դարձնում:
Արդեն տասնյակ դարեր շարունակ հեքիաթային քաղաքի ճարտարապետական ուրվագիծը բնորոշում է Մայնցյան տաճարը, որը կառուցվել է 975 թվականին: Այն գտնվում է քաղաքի կենտրոնական մասում և համարվում է գերմանական ծիսական ճարտարապետության կարևորագույն հուշակթողներից մեկը: Քաղաքի ոլորուն նրբանցքներում, ինչպիսք են Նազենգհեսսհենը և Հերինգսբրուննենգասսենը` տեղակայված են բազմաթիվ սրճարաններ, փաբեր, բուտիկներ: Կիրշգարտենի գեղատեսիլ հրապարակի և Սուրբ Մարիայի շատրվանների մոտակայքում կյանքը եռում է: Երեկոյան պարզ է դառնում, թե ինչի համար է Մայնցը համարվում Գերմանիայի գինեգործության մայրաքաղաքը: Մայնցին հարակից Ռեյնգեսսեն մարզը հանդիսանում է Գերմանիայի ամենախոշոր գինեգործական շրջանը: Այստեղ գինեգործների նոր սերունդը իր հմտությամբ, ոգևորությամբ և սեփական ուժերի վրա մեծ վստահությամբ` տարեցատարի ցույց է տալիս, որ ունակ է արտադրել տարբեր տեսակի նուրբ սորտերի գինիներ: Մայնցում գինին համտեսում են հարմարավետ գինետներում և գարեջրատներում: Որպես կանոն դրանք կրում են բարեպաշտ սորտերի անվանումները: Քաղաքի կարևորագույն միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ունի ամենամյա գինու տոնավաճառը: 1946 թվականին, երբ տոնավաճառը առաջին անգամ անցկացվեց երկրորդ համշխարհային պատերազմից հետո` ֆրանսիական օկուպացիոն տարածքի հրամանատարությունը, որը գտնվում էր Մայնցում, միջոցառման համար անվճար կերպով հատկացրեց 100 հազար լիտր ֆրանսիական գինի` ի նշան երկու ազգերի բարեկամական հարաբերությունների: Բացի այդ քաղաքում ամեն տարի անցկացվում են թատերականացված խաղերով, երթերով ժողովրդական մասսայական տարբեր զբոսահանդեսներ` կառնավալներ: Մայնց քաղաքը երկու մասի է բաժանում Ռեյն գետը, որի մյուս ափում տեղակայված են քաղաքի ավելի հանգիստ և ազնվական թաղամասերը, որոնք զարդարում են աշխարհիկ շենքեր` միահյուսելով ուշ ռենեսանսի և բարոկկոյի տարրերը:
Մայնցը բացի ճարտարապետական գանձ լինելուց զատ յուրահատուկ է նաև իր թանգարաններով: Դրանցից ամենահայտնիները Գուտենբերիգի անվան գրքի տպագրության, Մայնցի երկրային և Կենտրոնական հռոմեա-գերմանական թանգարաններն են: Մայնցի երկրային թանգարանը հիմնադրվել է 1803 թվականին, երբ Նապալեոն Բոնապարտը քաղաքին 36 նկար նվիրաբերեց: Հանարհայտ թանգարանում առկա են քարի դարից մինչև միջնադարյան ժամանակահտվածը ընկած ցուցանմուշներ: Այդուհանդերձ քաղաքի հարստությունը ` դա ոչ միայն հնագույն և միջնադարյան ժամանակաշրջանների հարուստ հավաքածուներն են: Այստեղ առկա են նաև բազմաթիվ ռեստավրացիոն արհետսանոցներ, որոնք հայտնի են համայն աշխարհին: Անդրադառնալով քաղաքի մշակութային կենտրոններին, չի կարելի չնշել Կունստհալլե ցուցասրահի մասին: Այն գտնվում է Ցոլհաֆեն կոչվող հին նավահանգստի հարևանությամբ և բոլոր կողմերից շրջափակված է ապակիներով, իսկ ցուցասրահների հատակներ կառուցված են 7 աստիճանի թեքությամբ: Եթե Դուք հանկարծ բացահայտեք, որ 7 աստիճանի անկյան տակ թեքված է ոչ միայն Կունստհալլե շինությունը, այլև շրջակա միջավայրը, ապա դրա պատճառը կարող է թաքնված լինել տարբեր տեսակի գինիների անզուսպ օգտագործման մեջ, որոնք միանշանակ արժանի են դրան:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 438+
438+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2061 դիտում
18:52 26-06-2014
Ուղևորություն դեպի Տաթև
2716 դիտում
18:55 27-04-2017
Շահեք ուղևորություն դեպի Հոլիվուդ՝ խաղալով հեքիաթի հերոսների հետ
4387 դիտում
21:01 24-05-2017
Շահեք ուղևորություն դեպի Փարիզ՝ Վիվառո Կազինոյի օգնությամբ
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում