1079 դիտում
14:26 03-06-2014
Կրամատորսկում բախումների հետևանքով զոհվել է 3 մարդ
Դոնեցկի մարզի Կրամատորսկի մոտակայքում՝ Յասնոգորկա գյուղում աշխարհազորայինների և ուկրաինական ուժայինների միջև զինված բախումների հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին ITAR-TASS-ի թղթակցին հայտնել է աշխարհազորիայինների ներկայացուցիչը։
Ըստ նրա խոսքերի՝ բախումները գրանցվել են Կարաչուն լեռան մոտ գտնվող ձեթի արտադրամասում։ «Պայթեցվել է մարդատար մեքենա, որի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Շտապ օգնության մեքենաները գնդակոծման են ենթարկվել»,֊ պատմել է ինքնապաշտպանության ներկայացուցիչը, հավելելով, որ աշխարհազորայինները գրավել են շտապ օգնության մեքենաները։
Ըստ նախնական տվյալների՝ զոհվածներն աշխարհազորայիններ են։
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
23:13 16-06-2014
Կրամատորսկում գնդակոծման հետևանքով զոհվել է 2 մարդ
1424 դիտում
11:39 03-05-2014
Կրամատորսկում գիշերային բախումների ընթացքում գրանցվել է 10 զոհ
1474 դիտում
22:11 03-06-2014
Կրամատորսկում ականի պայթյունի հետևանքով գրանցվել է 4 զոհ
Այս բաժնից
547 դիտում
18:35 17-10-2024
Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով
1210 դիտում
17:07 17-10-2024
Ակցիա. միջազգային փոխանցումներ՝ բացառիկ սակագներով