211652_close_icon
views-count5907 դիտում article-date 23:47 03-06-2014

Վերին Լարսի անցակետը մասնակիորեն կշահագործվի մի քանի օրից. տեսանյութ

Վերին Լարսի անցակետը դեռ փակ է, մաքրման աշխատանքները ընթանում են ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի կողմից: 80 գերհզոր տեխնիկական միջոցներ են աշխատում: Չնայած տարվող աշխատանքին` դեռ դժվար է ասել, երբ հնարավոր կլինի ամբողջապես շահագործել անցակետը: Մասնակիորեն այն շահագործման կհանձնվի հունիսի 7-10-ի ընթացքում: Անցակետը փակվել է սողանքի պատճառով: «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանի խոսքով` հայ գործարարները խոշոր վնասներ չեն կրել, պետք է հաշվել առանձին ավտոփոխադրող ընկերությունների վնասները: Ավտոփոխադրումները հիմնականում փոխարինվել են երկաթուղային ու կոնտեյներային փոխադրումներով: Խնդիրները կսրվեն, երբ սկսվի շուտ փչացող ապրանքների` պտուղ-բանջարեղենի արտահանման թեժ սեզոնը: Այս ժամանակ երկաթուղային փոխադրումները նպատակահարմար չեն լինի, քանի որ ժամանակի արագության ու ջերմության պահպանման ռեժիմի առումով նպատակահարմար չէ: Աբխազիայով ու Օսեթիայով բեռնափոխադրման ճանապարհները փակ են քաղաքական պատճառներով: Ուկրաինայում տիրող իրավիճակն էլ է լրացուցիչ բարդություն ստեղծել, քանի որ դադարել են Վրաստանից Ուկրաինա գնալ լաստանավերը: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28997]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր