211652_close_icon
views-count2099 դիտում article-date 10:43 07-06-2014

Եթե Ադրբեջանը գնա Ռուսաստանի հետ մերձեցման, Ղարաբաղը կարող է դառնալ առևտրի առարկա․ 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է. ««Լեռնային Ղարաբաղը վաղուց առեւտրի առարկա է դարձել Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում»,- մեր թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը: Ըստ նրա, Աստանայի միջադեպը եւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հայտարարությունը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի մասին էր, ուստի, մինչեւ պարզ չլինի Ադրբեջանի անդամակցության հարցը Եվրասիական միությանը, Հայաստանի անդամակցությունը պետք է հետաձգվի: Դանիելյանի կարծիքով` հենց այս հարցում Ղարաբաղը կարող է դառնալ առեւտրի առարկա, եթե Ադրբեջանը գնա Ռուսաստանի հետ մերձեցման: «Ժամանակին մենք ամբողջ լրջությամբ չգնահատեցինք Զորի Բալայանի հայտնի նամակը: Զորի Բալայանը Հայաստանում ոչինչ չի նշանակում, սակայն Ադրբեջանում նա ընկալվում է` որպես ղարաբաղյան շարժման խորհրդանիշ, հայկական ազգայնականության հայր։ Եվ ռուս-ադրբեջանական առեւտրի ընթացքում այդ «խորհրդանիշը» բաց նամակ է գրում, որտեղ, ըստ էության, ասում է, որ Ղարաբաղը Ռուսաստանինն է, այսինքն` Ռուսաստանը կորոշի Ղարաբաղի ճակատագիրը: Սա ռուսական կողմի համար շատ կարեւոր խաղաքարտ էր, որպեսզի ադրբեջանցիներին ասեն, որ Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող առեւտուրն իրենց հետ է պետք անել»,- նշեց Ս. Դանիելյանը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր