Մայդանը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Մայդանի ակտիվիստները Կիևի կենտրոնում Ազգային վեչեյի ժամանակ հանդես են եկել Գերագույն Ռադայի ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու համար:
Բացի այդ մայդանականները պահանջում են նոր իշխանություններից աշխատանքից ազատել Պետական սահմանների պահպանության ծառայության պետ Նիկոլայ Լիտվինին և այն տեղափոխեն ՆԳՆ ենթակայության տակ:
Մասնակիցները որոշում են ընդունել, որ Ռադան արձակուրդների չի մեկնելու, մինչև չընդունի ընտրությունների մասին օրենք:
Նշենք, որ ցուցարարները պահանջել էին հանդիպում պորոշենկոյի հետ, ով մերժել էր նրանց: