211652_close_icon
views-count23160 դիտում article-date 11:19 11-06-2014

Երևանում հնչած աղմկահարույց կրակոցների գործով ձերբակալվել է Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին. հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի հետ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված քննչական բացատրական աշխատանքների շնորհիվ հայտնաբերել են Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի 13/3 տան բնակիչ, 24-ամյա Սամվել Քոթանջյանին: Վերջինս երեկ՝ կեսգիշերին, ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Քոթանջյանը ոստիկաններին է ներկայացրել նաև իր մոտ եղած գործարանային, առանց համարի 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակը և խոստովանել, որ հունիսի 7-ին Կարապետ Ուլնեցի փողոցում կրակոցներն արձակել է ինքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունն ամբողջական բացահայտելու հսկողությունն իր վրա է վերցրել Երևան քաղաքի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/16727/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հունիսի 7-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի փողոցում Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ հնչել էին կրակոցներ: Նշված վայր էին ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության պետ Արմեն Վաթյանի և Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր