211652_close_icon
views-count1405 դիտում article-date 16:32 11-06-2014

Սոմալիում միջտոհմային բախումների ընթացքում զոհվել է 14 մարդ

Սոմալիում միջկլանային բախումների հետևանքով զոհվել է 14 մարդ։ Բախումները տեղի են ունեցել երկրի հյուսիս֊արևելքում գտնվող Գալգադուդ շրջանի մի խումբ զինված աշխարհազորայինների միջև։ Լարված իրադրության պատճառների մասին տվյալներ դեռ չկան։ Այս մասին հայտնել է Սոմալիի ռադիոկայանը։ «Զոհերի թիվը 14֊ի է հասել, վիրավորներն ավելի շատ են»,֊ ասել է տարածաշրջանի առաջնորդ Էլմի Ադանը։ Ըստ Սոմալիի վարչապետ Աբդիվելի Շեյխ Ահմեդի խոսքերի՝ այդ իրադարձությունները կապված չեն փոփոխական կառավարության պայքարի հետ։

Նմանատիպ նյութեր