3726 դիտում
00:43 12-06-2014
24-ամյա վարորդը Արարատի մարզում վրաերթի է ենթարկել 90-ամյա ծերունուն. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ հունիսի 11-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 23:00-ի սահմաններում Արարատի մարզի Մխչյան գյուղի 3-րդ փողոցի 22 տան բնակիչ 24-ամյա Արա Հարությունյանը, Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում իր կողմից վարած Volkswagen Golf մակնիշի 58 QQ 005 համարանիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել Տավուշի մարզի Թովուզ գյուղի բնակիչ 90-ամյա Գայսեր Վարդանյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը, քննիչ Ավետիս Կարապետյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննիչ Ա. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վարորդը գործարար է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
5876 դիտում
23:32 22-04-2014
Երիտասարդ վարորդը Տավուշի մարզի Պառավաքար գյուղում վրաերթի է ենթարկել 73-ամյա ծերունուն. վերջինս տեղում մահացել է