1232 դիտում
10:13 12-06-2014
Պատգամավորների մասնակցությունը Բաքվում կայանալիք ՆԱՏՕ–ի սեմինարին դեռ հստակեցված չէ․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 16-18-ը Բաքվում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի «Ռոս-Ռոութ» սեմինարին Հայաստանից կմասնակցեն Աժ պաշտպանության, ՆԳ, ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը: Մեկնելո՞ւ եք՝ հարցրինք Կորյուն Նահապետյանին: «Այս պահի դրությամբ դեռ վերջնական որոշում չկա. սպասում ենք անվտանգության երաշխիքների հետ կապված հավաստումներին, այսօր ՆԱՏՕ-ի վեհաժողովի քարտուղարության կողմից տեղեկացրել են, որ, նախնական տվյալներով, Ադրբեջանն ասել է, որ կտրամադրեն անվտանգության միջոցներ, սպասում ենք վերջնական պատասխանին»: Վախենո՞ւմ եք: «Մե՞նք: Երբեք»: «Ոչ, մեր մասնակցությունն անչափ կարևոր է, որովհետև օրակարգն է անչափ կարևոր. Ղարաբաղի կարգավորման գործընթաց, այնուհետև՝ Վրաստանի, Իրանի, Աֆղանստանի, Ղրիմի ճգնաժամի հետ կապված հարցեր և, վերջապես՝ Ադրբեջանում մարդու իրավունքների և բարեփոխումների ընթացք»: Իսկ այդ սեմինարին չմասնակցող մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին դուր կգա՞ մեր մասնակցությունը ՆԱՏՕ-ի նման կարգի սեմինարին: «Մենք առաջնորդվում ենք մեր շահերով»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
21:12 28-06-2024
Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ
980 դիտում
14:40 09-12-2015
Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համատեղ սեմինարին
2776 դիտում
15:31 27-04-2016
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ռաբաթում մասնակցել են Ռոուզ-Ռոթ սեմինարին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը