211652_close_icon
views-count4447 դիտում article-date 13:00 12-06-2014

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լարված իրավիճակ է. քաշքշուկ և հրմշտոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լարված իրավիճակ է: Ինչպես փոխանցում է [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը, այսօր՝ հունիսի 12-ին, Շանթ Հարությունյանի գործով դատավարության ընթացքում քննվելու էին սույն գործով բոլոր ամբաստանյալները, հետեւաբար նրանց հարազատներին թույլ չտվեցին մուտք գործել դատարան, ինչից նախկինում նրանք զրկված չէին: Դատարանից ամբաստանյալների հարազատներին պատճառաբանեցին, որ նիստերի դահլիճը փոքր է, որի պատճառով նրանք չեն կարող տեղավորվել այնտեղ: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ Շանթ Հարությունյանի եւ մյուս ամբաստանյալների հարազատներն այդ հանգամանքը հանգիստ չընդունեցին, և քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց հարազատների և իրավապահների միջեւ: Նիստն այս պահին ավարտվել է, սակայն հրմշտոցն ու քաշքշուկը շարունակվում են: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր