211652_close_icon
views-count1751 դիտում article-date 08:42 13-06-2014

Շրջանառության հարկի իջեցման արդյունքում էական գնաճ կառաջանա․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում հավանության արժանացրեց շրջանառության հարկը 3.5 տոկոսից մինչև 1 տոկոս իջեցնելու մասին օրենսդրական փոփոխության նախագիծը: Սա կարելի է նշանակալի իրադարձություն համարել: Անկասկած, սա կհանգեցնի փոքր և միջին ձեռնարկությունների հարկային բեռի թեթևացմանը, և հույսեր կան, որ այս ոլորտում որոշակի հաջողություններ կլինեն: Սակայն, փորձագետները համոզված են, որ դրա արդյունքում էական գնաճ կառաջանա: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը, ով ներգրավված է եղել շրջհարկի նվազեցման շուրջ բանակցությունների գործընթացին: Թե որքան ապրանքները որքան կթանկանան, ըստ Ավագյանի, կախված է խոշոր տնտեսվարողների «ախորժակից»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր