6212 դիտում
09:24 13-06-2014
Երևանում նոր հանցավոր խումբ է հայտնվել. ՀԺ
«Երևանում, հնարավոր է, նոր հանցավոր խումբ է հայտնվել, որը զբաղվում է հիմնականում Porsche Cayenne ավտոմեքենաների լուսարձակները գողանալով:
«Հժ»-ն ահազանգ է ստացել, որ վերջին ժամանակներս մայրաքաղաքում տասնյակ Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաներից լուսարձակները գիշերները անհետանում են:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, գողությունները կատարվում են հիմնականում լուսադեմին, ժամը 4-5-ի միջակայքում:
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում «Ավտոհաուս» ընկերության աշխատակիցները, ըստ էության, հաստատել են ահազանգը: Նրանցից մեկն ասել է, որ Porsche Cayenne ավտոմեքենաների լուսարձակների պահանջարկը շատացել է, մասնավորապես մեկ շաբաթվա մեջ 5-6 քաղաքացիներ զանգահարում են, գին հարցնում, սակայն դեռ պատվերներ չկան:
«Շատ ցավալի իրավիճակ է: Բայց մենակ լուսարձակ չեն գողանում, հայելի, հետևի լուսարձակ, ապակի»,- հայտնել է աշխատակիցը:
Նշված մոդելի մեքենայի լուսարձակների գինը այս ընկերությունում քսենոնի դեպքում 2 միլիոն 600 հազար դրամ է (զույգը), իսկ առանց քսենոնի 700-ից 770 հազար դրամ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1618 դիտում
08:10 20-12-2023
Նոր հանցավոր խումբ Կենտրոնում. կեղծ լիազորագրերով կազմակերպվում են բնակարանների առուվաճառք. Ժողովուրդ
Այս բաժնից
2236 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1666 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1468 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»