211652_close_icon
views-count993 դիտում article-date 17:53 13-06-2014

ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցավ Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը

Հունիսի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են 2014թ. սկզբից մինչ օրս կատարված աշխտանքները, նախանշվել են աշխատանքային հետագա ծրագրերը: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են վերջին մի քանի ամիսներին իրականացված աշխատանքները, հանդես եկել առաջարկություններով: Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիների և անհայտ կորածների ընտանիքներին ցուցաբերվող աջակցության հարցերում: Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնաժողովի անդամներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր