Գազի հանձնաժողովի նախնական եզրակացությունը կազմել է ավելի քան 1000 էջ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախնական եզրակացությունը կազմել է ավելի քան 1000 էջ։ Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ Նրա խոսքով՝ ԱԺ նախնական եզրակացությունը ներկայացնելուց հետո իրենք մտադիր են երկարացնել հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Նշենք, որ հանձնաժողովի ստեղծման որոշման համաձայն՝ նախնական եզրակացությունը պետք է ներկայացվեր մինչեւ գարնանային այս նստաշրջանի ավարտը, բայց, Այվազյանի խոսքով, իրենք դեռ աշխատելու շատ գործ ունեն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։