211652_close_icon
views-count1462 դիտում article-date 22:30 14-06-2014

Մարզահամերգային համալիրը հունիսի 17-ին դարձյալ աճուրդի կհանվի. pastinfo.am

Կարեն Դամիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի համար հայտարարված 2-րդ աճուրդը ևս չի կայացել` հայտերի բացակայության պատճառով: Այս մասին «[url=http://pastinfo.am/hy/node/43927]Փաստինֆո[/url]»-ի հարցին ի պատասխան հայտնեց ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հերթական` արդեն 3-րդ աճուրդը կհայտարարվի հունիսի 17-ին, քանի որ, ըստ օրենքի, ինչպես նշեց մեր զրուցակիցը, «յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո` երրորդ աշխատանքային օրը, ծառայության պաշտոնական կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցում»: Ի դեպ, Ռիմա Եգանյանը նաև նշեց, որ հունիսի 17-ին հայտարավող աճուրդում ՄՀՀ մեկնարկային գինը կիջեցվի ևս 10 տոկոսով, ինչպես դա արվեց նախորդ աճուրդի ժամանակ: Դա, ի դեպ, նույնպես օրենքի պահանջ է. յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդի համար հայտարարվող մեկնարկային գինը պետք է 10 %-ով ցածր լինի նախորդ աճուրդում հայտարարված գնից: Հիշեցնենք` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն» առաջին անգամ ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդի էր հանվել մայիսի 20-ին` 19 350 000 000 դրամ մեկնարկային արժեքով, սակայն հայտերի ընդունման համար սահմանված 10 օրվա ընթացքում ոչ մի առաջարկ ԴԱՀԿ-ն չէր ստացել: Մանրամասները՝ [url=http://pastinfo.am/hy/node/43927]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր