211652_close_icon
views-count1621 դիտում article-date 14:06 16-06-2014

Վրաստանի իրավապահների կողմից սպանության փորձի և անձի առևանգման մեղադրանքներով հետախուզվողին 4 տարի անց հայտնաբերեցին հայ իրավապահները

Հունիսի 13-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1974 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, որը 2010 թ. փետրվարի 5-ից Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի և անձի առևանգման մեղադրանքներով: Խափանման միջոցը` կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր