1517 դիտում
09:14 17-06-2014
Հյուսիսային պողոտայի վերանորոգման ծախսերը «Տաշիր գրուպն» է հոգում․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է․ «7 տարի առաջ կառուցված Հյուսիսային պողոտայում այս օրերին կրկին մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: Քաղաքացիները, չհասցնելով վայելել «էլիտար» պողոտայում զբոսնելու, ժամանակ անցկացնելու հաճույքը, ստիպված են կրկին փոշի շնչել, շինարարական տեխնիկայի աղմուկը լսել: Պողոտայի հատակն ամբողջությամբ քանդված է, մեծ-մեծ քարաբեկորներն էլ ամենուր թափված:
Այս անգամ Հյուսիսային պողոտայով հետաքրքրված է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որը որոշել է պողոտայի՝ ժամանակին արված անորակ բետոնե հատակը փոխարինել երկարաժամկետ գրանիտե սալիկներով: Ընկերությունը Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերի բնակիչներից գնել է ստորգետնյա ավտոկայանատեղիների համար նախատեսված տարածքը՝ առևտրի ցանց կառուցելու նպատակով:
Քաղաքապետարանից «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ ողջ ծախսերը «Տաշիր գրուպն» է հոգում, և համայնքային բյուջեից այդ նպատակով ոչ մի լումա չի հատկացվել: Քաղաքապետարանից նաև հայտնեցին, որ սալիկապատման համար ընկերությունը կծախսի մոտ 5 միլիոն դոլար: Սալիկները ներկրվել են արտերկրից և, ինչպես քաղաքապետարանից են վստահեցնում, նախատեսված են 40-50 տարվա օգտագործման համար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2006 դիտում
15:57 13-02-2020
Վարչապետի գլխավորած պատվիրակության այցի կեցության ծախսերը ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը
14852 դիտում
23:20 02-08-2020
Վաչիկ Գրիգորյան. Հերիք չէ՝ թոքաբորբով բազմաթիվ քաղաքացիների չեն հոսպիտալացնում, նաև չեն հոգում նրանց բուժման ծախսերը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը