211652_close_icon
views-count1493 դիտում article-date 20:04 17-06-2014

Ջորջ Քլունին ցանկանում է Կալիֆորնիայի նահանգապետ դառնալ

Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին նախատեսում է մասնակցել Կալիֆորնիայի նահանգապետի ընտրություններին, հաղորդում է բրիտանական The Daily Mirror-ը հղում անելով դերասանի շրջապատից իր աղբյուրին: Ըստ հրապարակաման, դերասանի հեղինակությունը Դեմոկրատական կուսակցությունում բարձր է, այդ իսկ պատճառով նահանգապետի պաշտոնը Հոլիվուդի հայրենիքում իդեալական համապատասխանում է Քլունիին: «Ջորջը լավ հարաբերությունների մեջ է դեմոկրատների ու անձամբ նախագահ Բարաք Օբամայի հետ, և Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը նրան շատ է գրավում»,- ասել է աղբյուրը: 53-ամյա դերասանը ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքով ՄԱԿ-ում որպես խաղաղության դեսպան 2008- 2014 թվականներին:

Նմանատիպ նյութեր