Հրայր Թովմասյանը լրագրողներին ժողովի է հրավիրելու․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է լրագրողներին ժողովի հրավիրել, որ քննարկեն՝ արդյոք խորհրդարանում dress code պետք է, թե ոչ։ Չի բացառվում, որ Թովմասյանը բարձրացված մեծ աղմուկը զսպելու նպատակ ունի և դրա համար է dress code սահմանելուց առաջ լրագրողներին քննարկման կանչում։ Ամեն դեպքում, մի քիչ սպասենք. ժողովը շատ չի ուշանա, ասում է՝ շուտով։ Իսկ այն լրագրողները, ովքեր կհրաժարվեն dress code-ին մասնակցելուց, չեն զրկվի հավատարմագրվելու իրավունքից, որովհետեւ Թովմասյանը նախ կփորձի համոզել ընդդիմացող լրագրողներին, իսկ մնացածը հետո կերևա»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։