211652_close_icon
views-count2186 դիտում article-date 10:04 18-06-2014

Մշակույթի նախարարությունը Զվարթնոցի տաճարի տարածքը «փարթիի» համար վարձով տալով մի քանի բարի գործ է արել․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ վերջերս մշակույթի նախարարությունը 700 հազար դրամով Զվարթնոցի տաճարի տարածքը վարձով է տվել մի կազմակերպության՝ ինչ-որ «փարթի» կազմակերպելու համար։ Ականատեսների վկայությամբ՝ նույնիսկ հաջորդ օրը այնտեղ մի քանի հարբած մարդիկ կային։ «ՉԻ»- Թե ինչու է այս միջադեպի շուրջ այսպիսի աղմուկ բարձրացել, անհասկանալի է։ Մշակույթի նախարարությունը միանգամից մի քանի բարի գործ է արել. համալրել է ՀՀ պետբյուջեն, գովազդել է մեր պատմամշակութային հուշարձանները, ինչպես նաեւ նպաստել է զբոսաշրջության զարգացմանն ու ծնելիության աճին։ Վարջին հաշվով՝ Զվարթնոցի տաճարի անվանումն ինքը հուշում է, որ այնտեղ պիտի զվարթ միջոցառումներ անցկացվեն։ Ճիշտ է, զվարթուն նշանակում է հրեշտակ, բայց մշակույթի նախարարությունը պարտավոր չէ ուսումնասիրել կլիենտների բարոյական նկարագիրը։ Ի դեպ, Գառնիի հեթանոսական տաճարում էլ որոշ ծեսերի ժամանակ աղջիկներն իրենց կուսությունն էին զոհաբերում։ Մնում է հուսալ, որ մշակույթի նախարարությունում այս մասին տեղյակ չեն, թե չէ համապատասխան տուրեր կկազմակերպեին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր