1457 դիտում
09:58 18-06-2014
«Մարիոթի» հավատարիմ հաճախորդները․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Մարիոթ Արմենիայի» բացօթյա սրճարանում հայոց քաղաքական իսթաբլիշմենթը գործնական հանդիպումներ է ունենում, երբեմն անգամ «տիկիններ» է ծեծում։ Այստեղ են իրենց գործնական հանդիպումներն անցկացնում Նարեկ Սարգսյանը, «Սովրանոյի» Արման Սահակյանը, ընդդիմադիր Խաչիկ Քոքոբլյանը։ Այստեղ կարող ես հանդիպել անգամ Սամվել Ֆարմանյանին և Նիկոլ Փաշինյանին։ Սակայն «Մարիոթի» ամենահավատարիմ հաճախորդը տիկին Նանին է՝ Վարդան Օսկանյանի կինը։ Նա միշտ այնտեղ է։ Երեկ վերջինիս գործնական հանդիպումն ավարտվեց լավ փաթեթավորված ծիրանի գնմամբ, իսկ երբ դուրս էր գալիս սրահից, նրան մոտեցավ հյուրանոցի մենեջերներից մեկը և «օրանժ» վարդերի մի փունջ նվիրելով՝ ճանապարհեց նրան։
Ի դեպ, հիշեցնենք, որ «Մարիոթն» առանձնանում է ոչ միայն նրանով, որ այնտեղ ավանդաբար իրենց հավաքներն են անցկացնում հայաստանյան մասոնները, այլև որ «Մարիոթների» ցանցը ողջ աշխարհում պատկանում է մորմոններին, իսկ Քոչարյանի հայտնի ընկեր մորմոն Հանթսմանը ոչ միայն ֆինանսավորում էր «Սիվիլիթասը», այլև հանդիսանում էր Վարդան Մինասիչ Օսկանյանի լավագույն բարեկամը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4524 դիտում
17:33 17-01-2017
Հավատարիմ հաճախորդները Վիվառոյում խրախուսվում են
2662 դիտում
09:26 13-05-2014
Օլանդը լցնովի «Կիլիկիա» գարեջուր է խմել «Մարիոթի» բացօթյա սրճարանում. ՀԺ
11021 դիտում
19:14 13-07-2015
Գազալցակայանի խանութը թալանող տղամարդուն խիզախ հաճախորդները գետնին են տապալում. տեսանյութ
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2305 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»