1592 դիտում
10:31 18-06-2014
Պուտինի ձեռագիրը չի փոխվել. նա Վրաստանում ևս գազատարներ էր պայթեցնում. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուղիղ համեմատական է անցկացրել Պոլտավայի շրջանի գազատարների պայթյունների և 2005 թվականի Վրաստանի իրադարձությունների միջև:
«Պուտինի ձեռագիրը չի փոխվում. 2005 թվականի հունվարին գազատարը, որով ռուսական գազը Վրաստան էր մատակարարվում, ինչպես նաև գլխավոր էլեկտրահաղորդալարը, մի քանի հատվածներում պայթեցվել էին «անհայտ ահաբեկիչների» կողմից: Վրաստանը ձմռանը մնացել էր առանց ջերմության և լույսի այդ ռեկորդային ցուրտ եղանակին: Այդ դիվերսիայի արդյունքում Ռուսաստանը լրիվ հակառակ արդյունքը ստացավ, ոչ այն, ինչ ակնկալում էր Պուտինը. մենք կառուցեցինք մեր էներգոհամակարգը և շատ շուտով համարյա թե դադարեցինք կախված լինել մեր անհուսալի հարևանից: Այդ անկախությանը մենք հասանք շնորհիվ արմատախիլ եղած կաշառակերության, որը կուլ էր տվել ողջ էներգոհամակարգը, շնորհիվ սեփական հզորությունների, ինչպես նաև անցման՝ դեպի առավել հուսալի մատակարարների»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին:
Նշենք, որ նախօրեին պայթյուն է տեղի ունեցել գազատարում, որով ռուսական գազը հասցվում էր Եվրոպա:
Նմանատիպ նյութեր
1144 դիտում
17:13 16-06-2023
Երևանում էապես կփոխվի գազի որակը, կկառուցվեն նոր գազատարներ և բաշխիչ կայաններ
3075 դիտում
22:53 25-11-2014
Զինյալները պայթեցնում են ականապատված առանձնատունը. տեսանյութ
5476 դիտում
21:32 15-12-2015
Հայրիկները դպրոցական հանդեսին պայթեցնում են դահլիճը իրենց անակնկալ ելույթով. տեսանյութ
Այս բաժնից
451 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
475 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1087 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN