211652_close_icon
views-count1232 դիտում article-date 14:32 18-06-2014

Վերացվել է «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի «Ապխտած ամբողջական հավի» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային»-ի արտադրության արգելանքը

Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները: Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի համապատասխան մասնագետի զեկուցագիրը, «Ակադեմիկոս Ա.Ավդալբեկյանի անվան առողջապահական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի սանիտարահիգիենիկ փորձարկման լաբորատորիայի արձանագրությունը (N266 16.06.2014թ.), սննդամթերքի համապատասխանության մասին և «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014թ. հունիսի 18-ի որոշմամբ վերացվել է:

Նմանատիպ նյութեր