840 դիտում
16:46 18-06-2014
Այս տարի Երևանը կզարդարեն շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկներ. ֆոտոշարք
Երևանի քաղաքապետարանի կանաչապատման 2014թ. ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, այս տարի Երևանը կզարդարեն շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկներ: Արդյունքում 2014թ. մայրաքաղաքում ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կկազմի 7.5 հա:
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու նպատակով հաշվի են առնվում Երևանի բնակլիմայական պայմանները, տեղանքը և անհրաժեշտ այլ գործոններ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ոլորտի պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրված՝ ամենօրյա հետևողական աշխատանք տանել արդեն կատարածի պահպանման ու խնամքի ուղղությամբ: Հարկ է նշել, որ 2014 թվականի կանաչապատման ծրագրերով նախատեսվում է մայրաքաղաքի կանաչ տարածքների մակերեսն ընդհանուր առմամբ հասցնել 850 հա-ի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1134 դիտում
16:31 05-05-2014
Այս տարի Երևանը կզարդարի շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկ
7495 դիտում
21:17 23-05-2017
Մայրաքաղաքը կզարդարեն շուրջ 2 միլիոն ծաղիկներ
4940 դիտում
22:14 23-06-2015
Հիանալի սեղաններ, որոնք կզարդարեն ցանկացած տուն. ֆոտոշարք
Այս բաժնից
553 դիտում
17:29 25-10-2024
Արդարադատության նոր նախարարի նշանակման հարցը կքննարկվի ՔՊ կոլեգիայի նիստում. պատգամավոր
643 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
586 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ