211652_close_icon
views-count3095 դիտում article-date 19:47 19-06-2014

ԿԲ-ն Գառնու հեթանոսական տաճարի տարածքում կազմակերպված ընդունելության մասին

Վերջին օրերում սոցցանցերում և մամուլում տարբեր անդրադարձներ են կատարվել մշակութային կոթողներում կայացած միջոցառումներին, որոնց թվում հիշատակվել է նաև հունիսի 18-ին Գառնու հեթանոսական տաճարի տարածքում Հայաստանում Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի գումարված տարեկան 8-րդ ժողովի շրջանակում կազմակերպված մշակութային ծրագիրը, ինչը թյուրիմացաբար ներկայացվել է որպես «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում»: ՀՀ կենտրոնական բանկը հարկ է համարում նշել, որ վերջինս «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում» չի եղել, այլ Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի տարեկան ժողովի առիթով կենտրոնական բանկի և Հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված պաշտոնական ընդունելություն՝ հագեցած մշակութային ծրագրով՝ հնարավորություն ընձեռելով միջոցառման շրջանակում Հայաստան ժամանած բազմաթիվ օտարերկրացիներին հաղորդակից լինել նաև մեր պատմամշակութային ժառանգության գոհարներից մեկին ու վայելել բարձրարժեք երաժշտական երեկո: Ընդունելությանը մասնակցել են տարածաշրջանի 18 երկրներից ավելի քան 300 պատվիրակ, որոնց թվում եղել են հիմնադրամի անդամ երկրների պետական եւ ֆինանսական հաստատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ընդունելության ընթացքում կազմակերպիչների կողմից խստորեն պահպանվել են նման միջոցառումների նկատմամբ ՀՀ մշակույթի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-իկողմից ներկայացվող բոլոր պահանջները: Գառնու հեթանոսական տաճարի շենքը և արգելոցի տարածքում պատմա-մշակութային արժեք ներկայացնող որևէ այլ կառույց չի օգտագործվել միջոցառման ժամանակ: Շարժական բեմը, ինչպես նաև ընդունելության համար անհրաժեշտ սեղանները հավաքվել և տեղադրվել են տաճարի մերձակա սալապատված ազատ հարթակում և միջոցառումից հետո անմիջապես ապամոնտաժվել են: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները և ԿԲ անվտանգության աշխատակիցները տարածքում ապահովել են կարգուկանոնը, իսկ միջոցառման ավարտից հետո ամբողջ տարածքը մաքրվել է: Տաճարի տարածքը այցելուների հոսքը դադարեցվել է ժ. 17:00-ից: Իսկ մինչ այդ ողջ օրվա ընթացքում զբոսաշրջիկները ազատ կարողացել են մուտք գործել տարածք: Նշենք, որ Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը ստեղծվել է Հարավային Եվրոպայի և Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելու նպատակով: Հիմնադրամին անդամակցում են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան: Հիմնադրամը երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է տրամադրում փոքր և միջին ձեռնարկություններին: Հիմնադրամն իր գործունեության ընթացքում գործընկեր կազմակերպությունների միջոցով տեղաբաշխել է ավելի քան 3.3 մլրդ ԵՎՐՈ-ի մոտ 470.000 վարկ: Հիմնադրամը G20-ի կողմից գնահատվել է որպես փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման առումով լավագույն հիմնադրամներից մեկը: Ներկա դրությամբ Հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրվել են մոտ 44 մլն ԵՎՐՈ-ի վարկային միջոցներ, այս մասին տեղեկացնում են ՀՀ[i]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից [/i]: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/17926/]հայտնել էինք[/url], երեկ՝ հունիսի 18-ի առավոտվանից Գառնիի հեթանոսական տաճարի տարածք ինչ-որ մարդիկ արգելել էին քաղաքացիների և զբոսաշրջիկների մուտքը՝ պատճառաբանելով, որ այնտեղ միջոցառում է տեղի ունենալու: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հավաքված քաղաքացիներն արդարացիորեն բարձրաձայնել էին, որ իրենք չեն կարողանում մոտենալ տաճարին, որովհետև իրենց ասել են, որ մեծ թվով բանկիրներ են ժամանելու տաճար, որտեղ էլ տեղի էր ունենալու «փարթի»:

Նմանատիպ նյութեր